Ճապոնիան մտադիր է կոչ անել G20-ին խստացնել կրիպտոարժույթների կարգավորիչ միջոցառումները

12:52   13 Մարտ 2018    1055

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Ճապոնիան մտադիր է կոչ անել «մեծ քսանյակի» (G20) երկրներին խստացնել փողերի լվացման համար կրիպտոարժույթների օգտագործման կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

«G20-ի մասնակիցների ընդհանուր տրամադրությունները կայանում են նրանում, որ չափազանց խիստ կարգավորիչ միջոցառումների կիրառումը օգտակար չի լինի»,- հայտարարել է աղբյուրը: Նա նաեւ ընդգծել է, որ քննարկումներն առավելապես կենտրոնացված կլինեն փողերի լվացման դեմ պայքարին եւ սպառողների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   G20  


Վերնագիրի այլ պիտակները