Ճապոնացիների ավելի քան 70 տոկոսը չի վստահում միջուկազերծման վերաբերյալ Կիմ Չեն Ընի խոսքերին

12:55   13 Մարտ 2018    803

Ճապոնիայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը չի վստահում հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու եւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ երկխոսության ձեռնամուխ լինելու Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքերին:

Այդ մասին վկայում են NHK ճապոնական հանրային հեռուստատեսության կողմից անցկացված հարցման՝ մարտի 13-ին հրապարակված տվյալները: Դրանց համաձայն, հարցվածների 71 տոկոսը չի վստահում Կիմ Չեն Ընի խոսքերին: Հարցման մասնակիցների միայն 3 տոկոսն է պատասխանել, որ հավատում է նրան:

ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը այս կամ այն չափով դրական է գնահատել հարցվածների 55 տոկոսը: Դրա նկատմամբ բացասական վերաբերմունք է հայտնել հարցախույզի մասնակիցների 35 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Կիմ-Չեն-Ընի  


Վերնագիրի այլ պիտակները