Չինաստանում խոստացել են խստացնել մտավոր սեփականության գողության համար պատիժը

13:40   13 Մարտ 2018    724

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Չինաստանի իշխանությունները կխստացնեն հեղինակային իրավունքի խախտումների համար նախատեսված պատիժը եւ չինական ու արտասահմանյան ընկերությունների համար պաշտպանության միատեսակ աստիճան կսահմանեն:

Գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ նոր օրենքները, որոնք քննարկվել են խորհրդարանում ամենամյա հանդիպման ժամանակ, պաշտպանության միատեսակ աստիճան կապահովեն ինչպես մեծ ընկերությունների, այնպես էլ փոքր եւ միջին բիզնեսի համար:

Կարծիք կա, որ նոր օրենքները քննարկվում են Չինաստանում մտավոր սեփականության բազմաթիվ գողությունների հետ կապված ԱՄՆ մեղադրանքների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները