Վենեսուելայի ընդդիմությունը խնդրել է ՄԱԿ-ին դիտորդներ չուղարկել ընտրություններին

13:59   13 Մարտ 2018    719

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Վենեսուելայի ընդդիմադիր դաշինքը կոչ է արել ՄԱԿ-ին դիտորդներ չուղարկել մայիսի 20-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ ընտրությունները չօրինականացնելու համար:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը ցանկանում է վերընտրվել տնտեսական կոլապսի ֆոնին, խնդրել էր ՄԱԿ-ին դիտորդներ ուղարկել ընտրությունների համար:

Ընդդիմադիր հիմնական դաշինքը բոյկոտում է ընտրությունները՝ պնդելով, որ ընտրական խորհուրդը միշտ պաշտպանել է իշխող Սոցիալիստական կուսակցության շահերը, իսկ ընդդիմադիր առաջնորդները կամ բանտում են, կամ չեն կարող հավակնել պաշտոնի:

«Մենք այսօր խնդրել ենք ՄԱԿ-ին չլեգիտիմացնել մայիսյան ընտրությունների կեղծումը»,- ասել է ընդդիմադիրների ներկայացուցիչ Դելսա Սոլորզանոն Կարակասում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույցի ժամանակ:

Նա հավելել է, որ եթե ՄԱԿ-ն առաքելություն ուղարկի, դա պետք է լինի մարդու իրավունքների համար, այլ ոչ «բռնապետությունը» լեգիտիմացնելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները