Թրամփն արգելափակել է Broadcom-ի եւ Qualcomm-ի միավորումը

13:05   13 Մարտ 2018    1116

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է ամերիկյան Qualcomm կորպորացիայի գնումը կիսահաղորդիչների սինգապուրյան արտադրող Broadcom-ի կողմից, նշված է պետության ղեկավարի հրամանում:

«Տվյալ շահառուի կողմից Qualcomm-ի ենթադրյալ գնումն արգելվում է»,- նշված է Թրամփի հրամանում:

ԱՄՆ նախագահը վկայակոչել է գոյություն ունեցող փաստերը, որոնք ապացուցում են, որ գործարքն իրականացնելու դեպքում Broadcom-ը կարող է «գործողություններ ձեռնարկել, որոնք կսպառնան ԱՄՆ ազգային անվտանգությանը»:

Դրանից զատ, կարգելափակվեն նաեւ հետագայում համանման բոլոր գորածարքները, նշված է հրամանում:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները