«ԱՄՆ-ն չի ճանաչում ԼՂ ռեժիմը» - Բաքվի նոտային դեսպանատան վերաբերմունքը

13:10   13 Մարտ 2018    1332

«ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. ԱՄՆ-ն չի ճանաչում դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի վարչակարգը, այդ թվում նաեւ այլ երկրներ, եւ Հայաստանը»:

Այդ մասին երեքշաբթի օրը Արտաքին գործերի նախարարության հրավիրվելու եւ բողոքի նոտայի ներկայացվելու վերաբերյալ՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին եւ կշարունակի աշխատել հակամարտությունը կարգավորելու համար Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների », նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները