ԱՄՆ-ն շարունակում է օգտագործել «Ինջիրլիք» բազան. Պենտագոն

14:05   13 Մարտ 2018    1438

Վաշինգտոնը հերքել է Պենտագոնի` Թուրքիայի հարավում «Ինջիրլիք» օդուժի օգտագործման բազայից հրաժարման մասին պնդումները:

ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության խոսնակ Ջոննի Մայքլը խաբեություն է անվանել Wall Street Journal-ում հրապարակված հաղորդագրությունը Թուրքիայում «Ինջիրլիք» օդանավակայանից ամերիկյան ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը, ըստ հրապարակման, կապված է Անկարայի և Վաշինգտոնի միջև լարվածության հետ:

«Միացյալ Նահանգները չի դադարեցրել «Ինջիրլիք» օդանավակայանից կատարվող գործողությունները, և այդ թեմայով լրատվամիջոցների զեկույցները խաբեություն են», – ասել է Մայքլը «Անադոլու» գործակալությանը:

Թուրքական դիվանագիտական աղբյուրները հաստատել են Պենտագոնի դիրքորոշման մասին լուրերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   Թուրքիա   Ինջիրլիք  


Վերնագիրի այլ պիտակները