Մոսկվան պատրաստ է միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ

14:14   13 Մարտ 2018    1003

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ներգործման պատասխան միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ, եթե սպառնալիք լինի ռուսական զինվորականների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

«Միեւնույն ժամանակ Դամասկոսում Սիրիայի պաշտպանության նախարարության հիմնարկություններում ու օբյեկտներում գտնվում են ռուս ռազմական խորհրդականներ, Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչներ եւ ռազմական ոստիկանության զինծառայողներ:

Մեր զինծառայողների կյանքին սպառնալիքի դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ներգործման պատասխան միջոցներ կձեռնարկեն ինչպես հրթիռների, այնպես էլ դրանց կրիչների դեմ, որոնք ԱՄՆ-ը կկիրառի»,-հայտարարել է գեներալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները