Սինգապուրը գլխավորում է աշխարհի «խելացի քաղաքների» վարկանշային ցուցակը

14:25   13 Մարտ 2018    1004

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Juniper Research»-ին, Սինգապուրը գլխավորում է «խելացի քաղաքների» համաշխարհային վարկանշային ցուցակը՝ հանրային կյանքի հիմնական ոլորտներում վիրտուալ տեխնոլոգիաների զարգացման եւ ներդրման առումով։

Զեկույցի հեղինակները, մասնավորապես, ուսումնասիրել են բարձր տեխնոլոգիաների ինտեգրացիան քաղաքային տնտեսություններում, բժշկական ծառայությունների տրամադրման, հանրային անվտանգության ապահովման եւ արտադրության ոլորտներում։ Օրինակ, Սինգապուրում ներդրված երեւեկության հոսքերի կառավարման համակարգչային համակարգը հնարավորություն է տալիս վարորդներին խնայել 60 ժամ տարեկան։

Համաշխարհային վարկանիշային ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնը, այնուհետեւ նրան հետեւում են ամերիկյան մետրոպոլիտները ` Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն: Սեուլն ու Տոկիոն գտնվում են համապատասխանաբար վեցերորդ եւ ութերորդ տեղերում: Եվրոպական քաղաքների շրջանում ցուցակում ներառվել են Բեռլինը (յոթերորդ տեղ) եւ Բարսելոնան (իններորդ տեղ):

Հեշթեգներ: Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները