ՆԱՏՕ-ի զորքերը կմնան արեւելյան թեւում այնքան ժամանակ. Ստոլտենբերգ

14:48   13 Մարտ 2018    973

Հյուսիսատլանտյան դաշինքն արևելյան թևում իր ուժերի ներկայության համար որևէ ժամանակային սահմանափակում չի նախատեսում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Լեհական ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Արեւելյան թեւում դաշինքի ուժերի ներկայության հետ կապված որևէ ժամկետներ չկան»,- ասել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ «նրանք այնտեղ կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ուժերը գտնվում են Եվրոպայի արեւելյան մասում `«անդամ երկրների տարածքային ինքնիշխանությունը ցանկացած ագրեսիայից պաշտպանելու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները