Կանադայում շփոթել են Բելգիայի եւ Գերմանիայի դրոշները

14:55   13 Մարտ 2018    940

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Կանադացիները Բելգիայի թագավոր Ֆիլիպի պաշտոնական այցի ժամանակ բելգիական դրոշը շփոթել են գերմանականի հետ:

Ըստ այցի նախանշված ծրագրի՝ Բելգիայի թագավորը եւ նրա կինը պետք է ծառ տնկեին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում գտնվող այգում: Ծառի համար տեղը հատկացվել էր այն թխկիներից մի քանի մետր այն կողմ, որոնք տնկվել էին Բելգիայի հանգուցյալ Բոդուեն թագավորի եւ Ֆաբիոլա թագուհու՝ դեռ 1977 թվականին Կանադա կատարած այցի ժամանակ:

Թագավորական ընտանիքի ժամանումից հետո պարզվեց, որ Ֆաբիոլա թագուհու ծառի կողքին Բելգիայի դրոշի փոխարեն ծածանվում է գույներով դրան նման Գերմանիայի Դաշնային Հանրապետության դրոշը: Սխալը նկատվել էր եւ արագորեն շտկվել, նշում է ռադիոկայանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Գերմանիա   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները