Ղեկավարների գագաթնաժողովը կկայանա Կորեաների սահմանին. աղբյուր

15:10   13 Մարտ 2018    759

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը ամենայն հավանականությամբ տեղի կունենա երկու Կորեաների սահմանի ապառազմականացված գոտում:

«Երկու ղեկավարների հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա ապառազմականացված գոտու արևմտյան հատվածի Փհանմունջոմ վայրում»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ այդ վայրում գագաթնաժողովի անցկացումը կօգնի փարատել ԿԺԴՀ-ի անհանգստությունը Կիմ Չեն Ընի անվտանգության համար: Դիվանագետը նշել է, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցությունները Փհանմունջոմում կկայանան «շատ մեծ հավանականությամբ»:

«Ներկայում հնչում են հարթակների զանազան տարբերակներ՝ Վլադիվոստոկը, Պեկինը, Փհենյանը: Սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդը բարձրագույն ղեկավար պաշտոնն զբաղեցնելու պահից ի վեր երբեք չի լքել իր երկրի տարածքը եւ հազիվ թե բացառություն անի այս անգամ»,- նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս-Կորեա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները