ՌԴ-ը չի պատասխանի Մեծ Բրիտանիայի. Լավրով

15:18   13 Մարտ 2018    924

Ռուսաստանը չի պատասխանի Մեծ Բրիտանիայի` ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված հարցմանը, քանի դեռ ռուսական կողմը գործի նյութերը ուսումնասիրելու հնարավորություն չունի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նա մանրամասնել է, որ Մոսկվան պահանջում է Սկրիպալի դեմ կիրառված թունավոր նյութը ուսումնասիրելու հնարավորություն, սակայն մերժում է ստացել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել էր ՌԴ-ին թունավորման մեջ և պահանջել բացատրություններ տալ այդ գործով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Բրիտանիայ  


Վերնագիրի այլ պիտակները