Եգիպտոսում մարդկային օրգանների թրաֆիքինգով զբաղվող բանդայի են ձերբակալել

15:56   13 Մարտ 2018    878

Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեում ձերբակալել է մի խումբ բժիշկների և միջնորդների, ովքեր դոնոր օրգանների թրաֆիկինգով են զբաղվում: Բանդան կազմված է յոթ հոգուց:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, հանցագործները դրդել են աղքատներին, փախստականներին և գումարի կարիք ունեցող այլ անձանց վաճառել իրենց օրգանները:

Միևնույն ժամանակ նրանք ստիպել են զոհերին ֆինանսական փաստաթղթեր ստորագրել, որպեսզի վերջիններս չկարողանան հրաժարվել օրգանների փոխպատվաստումից կամ դիմել ոստիկանություն:

Ինչպես պատմել են հանցագործների զոհերը՝ վիրահատությունից առաջ նրանց վճարվել է 5000 ֆունտ (մոտ 300 ԱՄՆ դոլար), իսկ մնացած գումարը կարող էին ձեռք բերել միայն հաջորդ դոնորի գտնվելուց հետո, այնպես որ, նախկին «հաճախորդներն» ստիպված են եղել նոր մարդկանց բերել, այլապես կզրկվեին իրենց գումարից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները