ԱՄՆ Կոնգրեսը Թրամփի և ՌԴ-ի միջև կապի ապացույցներ չի գտել

16:07   13 Մարտ 2018    721

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործով հետաքննությունն ավարտվել է, և այդ հարցում Դոնալդ Թրամփի ու Մոսկվայի միջև պայմանավորվածության ապացույցներ չեն հայտնաբերվել:

«ՄԵնք դավադրության ապացույցներ չգտանք: Մենք հայտնաբերեցինք, հնարավոր է, ոչ այնքան ճիշտ գնահատականներ, անտեղի հանդիպումներ…. Մենք չկարողացանք գալ այն եզրակացությանը, ինչին ԿՀՎ-ն է հանգել, որ ռուսները ինչ-որ կերպ ցանկացել են օգնել Թրամփին»,- ասել է հանրապետական Մայք Քոնուեյը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները