Վիեննայի խորհրդարանի շենքի մոտ անհայտ անձը հարձակվել է ոստիկանի վրա

16:22   13 Մարտ 2018    685

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Վիեննայի ոստիկանությունը երեքշաբթի առավոտյան ձերբակալել է մի տղամարդու, որը հարձակում էր գործել Հելդենփլաթց փողոցում գտնվող ժամանակավոր խորհրդարանի շենքի մոտ պահակություն իրականացնող ոստիկանի վրա։

«26-ամյա կասկածյալը խոսել է ծառայողական մեքենայում գտնվող ոստիկանի հետ եւ խոսակցության ժամանակ հանկարծ բռնել է ոստիկանի հագուստից եւ փորձել նրան դուրս հանել մեքենայից»,–նշված է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։

Ներկա պահին կասկածյալը հարցաքննվում է։ Ոստիկանը չի տուժել։ Kurier թերթի փոխանցմամբ՝ հարձակվողը Աֆղանստանի քաղաքացի է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիեննա  


Վերնագիրի այլ պիտակները