Բերեզովսկու նախկին փեսան հերքել է իր թունավորման մասին տեղեկությունները

16:35   13 Մարտ 2018    656

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հանգուցյալ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու նախկին փեսան՝ Գեորգի Շուպեն, հերքել է տեղեկություններն այն մասին, որ նրա նկատմամբ մի քանի ամիս առաջ թունավորման փորձ է արվել:

Ոստիկանության տվյալներով՝ այն բանից հետո, երբ Շուպեն տեղափոխվել է հիվանդանոց, իրավապահները մանրամասն հետաքննություն են անցկացրել, սակայն որևէ կասկածելի բան չեն հայտնաբերել:

«Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, սովորական մարդկանց մոտ խուճապ է առաջացնում: Ուստի յուրաքանչյուր առիթով, երբ հիվանդանում են մարդիկ, որոնք որևէ կերպ հայտնի են ռուսական շրջանակներում, մանրազնին ստուգվում են: Եվ եթե մարդը պատահաբար լուրջ հիվանդացել է եւ չի կարող բացատրել, անգիտակից վիճակում է գտնվում, մեծ թվով ոստիկաններ են գալիս: Ամեն ինչ ստուգել են, ինձ մոտ ամեն ինչ հիանալի է», - ասաց Շուպեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բերեզովսկու  


Վերնագիրի այլ պիտակները