Բաղդադը վերացրել է Իրաքի Քրդստանի հետ միջազգային թռիչքների արգելքը

16:39   13 Մարտ 2018    710

Իրաքի կառավարությունը վերացրել է Իրաքի Քրդստանի հետ միջազգային թռիչքների արգելքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է երկրի նախարարների կաբինետի մամլուլի ծառայությունը:

Միջազգային օդային ծառայությունը Բաղդադի և Իրաքի Քուրդիստանի միջև դադարեցվել էր 2017թ. սեպտեմբերի 29-ին`անկախության հանրաքվեից հետո, որին կողմ էր արտահայտվել քրդերի 93 տոկոսը:

Իրաքի կառավարությունն այս քայլին է դիմել, որպեսզի տարածաշրջանի իշխանություններին ստիպի իրենց օդանավակայանների նկատմամբ վերահսկողությունը փոխանցել Բաղդադին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաղդադ   Իրաքի-Քուրդիստանի  


Վերնագիրի այլ պիտակները