Գերասիմովը զգուշացրել է քիմիական զենքի կիրառման վերաբերյալ սադրանքի մասին

16:44   13 Մարտ 2018    853

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «gazeta.ru»-ին, Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է Սիրիայի Արևելյան Ղուտայի շրջանում գրոհայինների կողմից ծրագրված հնարավոր սադրանքի մասին, որը կարող է առիթ հանդիսանալ ամերիկյան կողմի համար Դամասկոսին հարվածելու համար:

Ըստ Գերասիմովի՝ իրենք հավաստի տեղեկություններ ունեն այն մասին, որ Արևելյան Ղուտայում գործող գրոհայինները պատրաստվում են կեղծ տեղեկություններ տարածել սիրիական բանակի կողմից շրջանի խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառման հետ կապված, և դրա համար արդեն նախապատրաստվել են մի խումբ մարդիկ՝ ծերեր, կանայք ու երեխաներ, որոնք պետք է հանդես գան «քիմիական հարձակման զոհերի» դերում:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ ծրագրի իրականացման համար արդեն տեղում են նաև նկարահանող որոշ խմբեր ու ակտիվիստներ:




«Տեղեկությունը հաստատում է ահաբեկիչներից ազատագրված Աֆթրիս բնակավայրում քիմիական զենքի արտադրման լաբորատորիայի հայտնաբերման փաստը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ սադրանքից հետո ԱՄՆ-ն պլանավորում է Սիրիայի կառավարական զորքերին մեղադրել քիմիական զենքի կիրառման համար՝ ցույց տալով միջազգային հանրությանն «ապացույցներ» Սիրիայի կառավարական ուժերի ու նրանց աջակցող ռուսաստանյան իշխանությունների մեղքով խաղաղ բնակչության զանգվածային մահվան վերաբերյալ»,- պատմել է Գերասիմովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերասիմով  


Վերնագիրի այլ պիտակները