Պուտինն ու Էրդողանն ապրիլի սկզբին կմասնակցեն

17:55   13 Մարտ 2018    754

Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա ապրիլի սկզբին, դրան կմասնակցեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՌԴ այցի ընթացքում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեծ թափով են զարգանում բոլոր ոլորտներում: Մենք շատ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր ենք իրականացնում, ապրիլի սկզբին նախատեսվում է երկու երկրների նախագահների մասնակցությամբ «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը», - ասել է Չավուշօղլուն:

ՌԴ-ի նախագծով կառուցվելիք «Աքքույու» ԱԷԿ-ը ենթադրում է 4 էներգաբլոկի շինարարություն, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։ Նախագծի արժեքը մոտ 20 մլրդ դոլար է։ Թուրքական կողմը հույս ունի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները