Տրյուդոն շնորհակալություն է հայտնել Թրամփին

19:58   13 Մարտ 2018    444

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել արտասահմանից պողպատի ու ալյումինի ներկրման համար նոր մաքսատուրքերի սահմանման որոշումն իր երկրի վրա չտարածելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տրյուդոն իր երախտագիտությունն է հայտնել Թրամփին մաքսատուրքերի սահմանման հարցում Կանադայի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ Թրամփը պաշտոնապես հայտարարել է արտասահմանից Միացյալ Նահանգներ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին: Մասնավորապես՝ պողպատի համար սահմանվել է 25%-ի, իսկ ալյումինի համար 10%-ի չափով մաքսատուրք:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ նրանք, ովքեր չեն պատրաստվում մաքսատուրք վճարել, կարող են արտադրությունն ԱՄՆ տեղափոխել, և այդ դեպքում ստիպված չեն լինի հարկ վճարել:

Թրամփն արդեն ստորագրել է մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը, որն ուժի մեջ է մտնելու մի քանի օրից:

Նշվում է նաև, որ նոր օրենքը տարածվելու է բոլոր երկրների վրա՝ բացառությումբ Կանադայի ու Մեքսիկայի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները