Մասկը պատմել է՝ ինչպես վերապրել երրորդ համաշխարհային պատերազմը

18:56   13 Մարտ 2018    523

Երկրի բնակիչները կվերապրեն երրորդ համաշխարհային պատերազմը, այն դեպքում, եթե մարդկությունը Մարսում եւ Լուսնի վրա բնակելի կայաններ ունենան:

Այս մասին հայտարարել է ամերիկյան SpaceX ընկերության տնօրեն Իլոն Մասկը Տեխասում South by Southwest Տեխնոլոգիաների եւ մշակույթի ամենամյա փառատոնում , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչ-որ մի տեղ մարդկային քաղաքակրթության համար բավական նմուշներ կան այն վեականգնելու համար եւ հնարավոր է միջին դարերի տեւողությունը կրճատելու համար: Հենց դրա ահմար, ես կարծում եմ, կարեւոր է ինքնաապահովվող կայան ունենալը», — ասել է նա:

Մասկը նշել է, որ իդեալական տարբերակ կլիներ Մարսում կայանը:

«Մարսը ավելի հեռու է Երկրից եւ ավելի հավանական է, որ այդպիսի կայանը ավելի երկար գոյոատեւի, քան Լուսնի վրա գտնվող կայանները», — բացատրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները