Սանտոսը հայտարարել է ապստամբների հետ խաղաղ բանակցությունների վերսկսման մասին

18:20   13 Մարտ 2018    554

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է վերջին ապստամբ խմբի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ասել է, որ իր գլխավոր բանակցողին ուղակում է Էկվադոր բանակցությունների նոր փուլի համար:

Կոլումբիայի կառավարության եւ Ազգային ազատագրական բանակի միջեւ բանակցությունները ընդհատվել էին հունվարին ժամանակավոր զինադադարի ժամկետի ավարտից հետո: Ապստամբները նոր հարձակումներ էին սկսել հրադադարի ռեժիմի ավարտից մի քանի ժամ անց, իսկ պարտիզանների եւ կառավարական ուժերի միջեւ հազվադեպ պատահող բռնությունները վերսկսվել էին:

Իշխանությունները նշում են, որ հունվարին Բարանկիլյեի ոստիկանությունում պայթյունի հետեւանքով 6 ոստիկաններ սպանվել էին, 47-ը՝ վիրավորվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները