«Թալիբան»-ը բաց է կառավարության հետ բանակցությունների համար. Մաթիս

20:10   13 Մարտ 2018    588

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AFP"-ին, «Թալիբան»-ը բաց է աֆղանական կառավարության հետ բանակցությունների համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը, ով Քաբուլ է ժամանել չհայտարարաված այցով:

Մաթիսի այցը կայացել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի կողմից «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունների պլանի հրապարակումից երկու շաբաթ անց: Վերջիններս, սակայան առայժմ պաշտոնական պատասխան չեն տվել Քաբուլի կողմից բանակցությունների վերաբերյալ առաջարկին, սակայն Մաթիսը նշել է, որ թալիբների որոշ առաջնորդներ հետաքրքրություն են արտահայտել քննարկումների կապակցությամբ:

«Հնարավոր է՝ ոչ բոլոր թալիբները, սակայն նրանց մի մասը ակնհայտորեն հետաքրքրված է աֆղանական կառավարության հետ խոսակցությամբ»,- ասել է նա րագրողներին ռազմական ինքնաթիռում:

Գալիի խաղաղության ծրագրի մեջ է մտնում նաև «Թալիբան»-ի՝ որպես քաղաքական կուսակցության ճանաչումը: Թալիբները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել, սակայն միայն ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե՝ Քաբուլի կառավարության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թալիբան   Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները