Ճապոնիան ուսումնասիրում է հանդիպման կազմակերպման հնարավորությունները

20:24   13 Մարտ 2018    624

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Ճապոնիան ուսումնասիրում է վարչապետ Սինձո Աբեի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը՝ Հյուսիսային Կորեայի գործակալների կողմից առեւանգված ճապոնական քաղաքացիների ճակատագիրը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ Աբեն բազմիցս հայտարարել է, որ չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ Հյուսիսային Կորեայի կողմից առեւանգված 13 մարդկանց չի վերադարձրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Սինձո-Աբե   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները