Թիլերսոնն այժմ ավելի երջանիկ կլինի. Դոնալդ Թրամփ

20:44   13 Մարտ 2018    639

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "CBSNews"-ին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Ռեքս Թիլերսոնը Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնից հեռացվելուց հետո «շատ ավելի երջանիկ է»:

Թրամփը Թիլերսոնի հեռացման մասին հայտնել էր Twitter-ի միջոցով: Նրա տեղը կզբաղեցնի ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն:

«Կարծում եմ, որ Պոմպեոն մեծագույն պետքարտուղար կլինի, ես միանգամայն համոզված եմ դրանում: Ինչ վերաբերում է Ռեքս Թիլերսոնին, ապա ես գնահատում եմ նրա նվիրվածությունը եւ ծառայությունը, եւ մաղթում եմ նրան ամենալավը»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ վաղուց էր խոսում Թիլերսոնի հրաժարականի մասին՝ հաշվի առնելով առկա տարաձայնությունները, մասնավորապես՝ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ: «Մենք տարբեր ձևով ենք մտածում»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով մտածելակերպի տարբերությունները եւ հարաբերություններում «քիմիայի» բացակայությանը: Իսկ «Պոմպեոյի հետ մեր մտածելակերպը նման է»: «Առաջին իսկ օրվանից ես լավ հարաբերություններ եմ ունեցել Պոմպեոյի հետ»,- գրել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թիլերսոն   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները