Բելգիայում աճուրդում վաճառվել է աշխարհի հինգերորդ խոշորագույն ալմաստը. Լուսանկարներ

20:57   13 Մարտ 2018    772

Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աճուրդի ժամանակ 40 միլիոն դոլարով վաճառվել է պատմության խոշորագույն ալմաստներից մեկը:

Այս մասին հայտնում է Gem Diamonds Ltd. բրիտանական ընկերությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աշխարհի հինգերորդ խոշորագույն ալմաստը հայտնաբերվել է այս տարվա հունվարին՝ աֆրիկյան Լեսոթոյի թագավորության Լեթսենգ հանքում:

«Լեսոթոյի լեգենդ» (Lesotho Legend) անվանումը ստացած ադամանդը D գույնի է և վերաբերում է IIа տեսակին, այսինքն՝ սա համարյա առանց խառնուրդների անգույն ալմաստ է:

Նշվում է, որ «Լեսոթոյի լեգենդի» քաշը 910 կարատ է:




Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները