Ի՞նչ է հայտնի ԱՄՆ նոր պետքարտուղարի մասին

21:09   13 Մարտ 2018    900

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նոր պետքարտուղար է նշանակել Մայք Պոմպեոյին, որը մինչ այդ ԿՀՎ ղեկավար էր: Որոշ ամերիկյան լրատվամիջոցներ կարծում են, որ այս նշանակումը Իրանի համար վատ նորություն է, որի վառ քննադատն է Պոմպեոն: Ի՞նչ է հայտնի ԱՄՆ նոր պետքարտուղարի մասին:

54-ամյա Պոմպեոն պարբերարաբար՝ շաբաթը 3-4 անգամ, Թրամփին զեկուցում է հետախուզության հարցերի մասին եւ համարվում է Թրամփի շրջապատում Հյուսիսային Կորեայի դեմ ամենացասումնալից անձանցից մեկը: Հադիպումներից հետո Թրամփը հաճախ է խնդրում Պոմպեոյին մնալ եւ զրույցը դեմ առ դեմ շարունակել:

Կոնգրեսում Պոմպեոն ազգային անվտանգության հարցերով պահպանողական մարդու հեղինակության է ձեռք բերել: Մասնավորապես նա հայտնի էր Բենգազիի հարցերով հանձնաժողովում որպես դաժան քաղաքականության կողմնակից: Ըստ նրա՝ հանձնաժողովը այդքան խիստ չէր Հիլարի Քլինթոնի հանդեպ Պետդեպարտամենտի գործողությունների հետաքննության ժամանակ, որն այդ ժամանակ նա գլխավորում էր ի պատասխան այն հարձակումների, որոնք 2012 թվականին Լիբիայում 4 ամերիկացիների մահվան հանգեցրին:

Պոմպեոն խիստ նվազեցնում էր 2016-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության ծավալները, հայտարարելով, որ Մոսկվան փորձում է տասնամյակներով ազդել ամերիկյան ընտրությունների վրա:

Փետրվարին նա պաշտպանում էր իր հանդիպումը ռուսական հետախուզական ծառայության ղեկավարների հետ ԿՀՎ գլխամասային գրասենյակում:

Ինչպես եւ Թրամփը, Պոմպեոն Իրանի բացահայտ քննադատ է: Նա նույնպես 2015-ին կոչ էր արել հրաժարվել Իրանի միջուկային ծրագրից:

Անցյալ տարվա հոկտեմբերին նա ասել էր, որ Իրանը «ցանկանում է տարածաշրջանում հեգեմոնական տերություն դառնալ»: Պոմպեոն Իրանին նմանեցնում էր ԴԻԱՇ-ի հետ՝ երկիրն անվանելով «խիստ ոստիկանական պետություն»: Պոպեոն հատարարել էր, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը եւ ֆինանսների նախարարությունը կարող են բարդացնել Թեհրանի կյանքը տարածաշրջանակյին հարցերում՝ բացահայտելով ԻՀՊԿ հետ կապված իրանական ձեռնարկություններին:

2016-ի նոյեմբերին, երբ Պոմպեոն նշանակվել էր ԿՀՎ ղեկավար, նա զգուշացրել էր, որ Թեհրանը «մտադիր է վերացնել ԱՄՆ-ին» եւ միջուային պայմանագիրը «աղետալի» էր անվանել: Նա հավելել էր, որ անհամբերությամբ սպասում է, երբ ԱՄՆ-ն կհրաժարվի համաձայանգրից:

Պոմպեոն ողջունել էր ամերիկացիների տվյալների լայնամասշտաբ հավաքը: 2016-ի հրապարակման մեջ նա կոչ էր արել վերսկսել տան հեռախոսների տվյալների լայնածավալ հավաքը եւ դրանք միացել ֆինանսական տեղեկատվության եւ կյանքի գործուենության մասին տեղեկատվության հետ մեկ բազայում, որը հասանելի կլինի որոնման համար:

Մինչ ԿՀՎ ղեկավար դառնալը՝ Պոմպեոն պահպանողական հանրապետական էր և Կանզասից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ: Նա բանակի թոշակառու սպա է, ավարտել է Վեստ Փոինտում Ռազմական ակադեմիան եւ Հարվարդի իրավաբանական դպրոցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ   Մայք-Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները