Բրիտանիայի խորհրդարանում մեկ մարդ է հոսպիտալացվել կասկածելի ծանրոցի պատճառով

21:18   13 Մարտ 2018    772

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, ոստիկանությունը պարզում է, թե ինչ է կասկածելի ծանրոցում, որը երեքշաբթի ուղարկվել է Բրիտանիայի խորհրդարան, մեկ մարդ հոսպիտալացվել է:

«Մասնագետները դեպքի վայրում են, իրականացվում է ծանրոցի փորձաքննություն: Դեպքի վայրում հերթապահում են «շտապօգնության» աշխատակիցները: Մեկ մարդ ուղարկվել է հիվանդանոց անվտանգության նկատառումներով»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նախօրեին խորհրդարանի շենք է ուղարկվել ևս մեկ կասկածելի փաթեթ, ահազանգը կեղծ է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները