Աշխարհի խոշորագույն աստղադիտակը գործարկման պահից 11 նոր պուլսար է հայտնաբերել

21:28   13 Մարտ 2018    920

Չինական FAST ռադիոաստղադիտակը (Five hundred meter Aperture Spherical Telescope), որը ներկայում խոշորագույնն է աշխարհում, գործարկման պահից 11 նոր պուլսար է հայտնաբերել:

Hayatsk.info-ն հայտնում է, որn այս մասին հայտնում է Չինաստանի պետական աստղադիտարանը:

2016 թվականի սեպտեմբերին գործարկվելուց հետո այն հայտնաբերել է 51 աստղ, որոնք իրենց բնութագրերով նման են պուլսարների, և դրանցից 11-ը հաստատվել են որպես նոր պուլսարներ՝ այլ երկրների աստղադիտարանների կողմից:

Պուլսարները (ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ) իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուրներ են:

Այս պահին FAST ռադիոաստղադիտակը Չիաստանի ամենաթանկարժեք աստղագիտական ծրագիրն է. այն իրականացնելու համար բյուջեից ծախսվել է 1.2 միլիարդ յուան (180 միլիոն դոլար):

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները