Սպիտակ տունը պաշտոնից հեռացրել է Թիլերսոնի օգնականին

22:21   13 Մարտ 2018    659

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, Սպիտակ տունը պաշտոնից հեռացրել է Ռեքս Թիլերսոնի օգնականներից մեկին, քանի որ նրա մեկնաբանությունը հակասում էր պետքարտուղարի պաշտոնից Թիլերսոնի պաշտոնանկության մասին պաշտոնական հայտարարությանը:

Ըստ աղբյուրների՝ խոսքը պետքարտուղարի տեղակալ Սթիվ Գոլդշտեյնի մասին է: Վերջինս այդ մասին տեղեկացվել էր իր անունից հրապարակած հայտարարությունից անմիջապես հետո, որում նշել էր, որ Թիլերսոնը «չգիտի, թե ինչ պատճառներով է» ազատվել:

Գոլդշտեյնը լրագրողներին հայտնել էր նաեւ, որ Թիլերսոնը իր պաշտոնանկության մասին իմացել է երեքշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   Թիլերսոն  


Վերնագիրի այլ պիտակները