Կրքի գույնը. Էյֆելյան աշտարակը կարմիր կներկեն

22:54   13 Մարտ 2018    622

Հանրահայտ Էյֆելյան աշտարակը, ցանկացած կնոջ նման, գարնան գալստյան հետ պատրաստվում է փոխել իր արտաքինը։

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, Ֆրանսիայի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության մասնագետները որոշել են կառույցին իր նախնական գույնը վերադարձնել՝ կարմիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշենք, որ Փարիզի գլխավոր խորհրդանիշը, որ կառուցվել է XIX դարի վերջին, իր գրեթե 130-ամյա պատմության ընթացքում 19 անգամ հիմնովին փոխել է իր գույնը։ Վերջին տարիներին աշտարակը անփոփոխ ներկվում է «էյֆելյան–շագանակագույնով»՝ պաշտոնապես արտոնագրված գույնը, որ մոտ է բրոնզի բնական երանգին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էյֆելյան-աշտարակ  


Վերնագիրի այլ պիտակները