Մեքսիկայի սահմանին առանց պատի կառուցման քաոս կլինի. Թրամփ

09:00   14 Մարտ 2018    749

Մեքսիկայի սահմանին առանց պատի կառուցման քաոս կլինի:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ, որտեղ նա ուսումնասիրում է 9 մետր բարձրությամբ պատի նախատիպերը, որը նա ցանկանում է կառուցել անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սահմանի մյուս կողմում ցուցարարների մի փոքր խումբը դեմ է արտահայտվել Թրամփի ծրագրերին՝ սպառնալով բոյկոտել սահմանին ամերիկյան ձեռարկությունները:

«Ով ոչ է ասում պատին...Եթե այստեղ պատեր չլինեին, դուք անգամ երկիր չէիք ունենա», - Սան Դիեգոյի սահմանի մոտ ասել է Թրամփը:

«Առանց պատի, կարծում եմ, քաոս կլինի», - հավելել է նա:

Պատի ամեն մի նախատիպն արժեցել է 300 հազար դոլարից ավել: Ըստ որոշ գնահատականների՝ պատի շինարարությունը 20 մլրդ դոլար կարժենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեքսիկա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները