Իտալիայում ձերբակալել են 11 գանգսթերները

09:01   14 Մարտ 2018    701

Իտալիայում ոստիկանությունը ձերբակալել է 11 գանգսթերների, որոնք մեղադրվում են սիցիլիական մաֆիայի կնքահայր Մատեո Մեսինա Դենարոյին աջակցելու մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի քան 100 հատուկ գործակալներ են մասնակցել գործողությանը, որը եղել է Սիցիլիայի արեւմուտքի՝ Վիտա եւ Սալեմա քաղաքներում։ Իշպանությունները պարզել են, որ տեղի 60 հա հողակտորը վաճառվել է ցածր գնով, իսկ տարբերությունը կոզա նոստրան յուրացրել է։

«Այդ գումարները մի մասը նախատեսված է եղել փախուստի մեջ գտնվող Դենարոյի համար»,- ասել են ոստիկանությունից։

Ոստիկանությունը որոնում է 56-ամյա Մատեո Մեսինա Դենարոյին 1993 թվականից։ Նա համարվում է լեգենդար Տոտո Ռինայի եւ Բեռնարդո Պրովենցանոյի հաջորդը, որոնք վերջերս են մահացել են բանտում։

Կոզա նոստրայի նախկին մարդասպան Մեսինա Դենարոն հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Նրա միակ լուսանկարը թվագրվում է 1990-ականների սկզբով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները