Այսօր π թվի միջազգային օրն է

09:06   14 Մարտ 2018    628

Աշխարհում այսօր նշվում է ամենից արտասովոր տոներից մեկը՝ π թվի միջազգային օրը (International π Day), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին անգամ օրը նշվել է 1988 թվականին, Սան Ֆրանցիսկոյի Էքսպլոռատորիումի գիտահանրամատչելի թանգարանում:

Ոչ պաշտոնական այս տոնը դրանից մեկ տարի առաջ ստեղծել է Սան Ֆրանցիսկոյից ֆիզիկոս Լարրի Շոուն, ով նշել է, որ ամերիկյան տարեթվերի համակարգում (ամիս/օր) մարտի 14-ը՝ 3/14, համընկնում է «π» թվի առաջին հատվածի հետ՝ π = 3.14... Այս արտասովոր թվին մենք բախվում ենք դեռեւս դպրոցի կրտսեր դասարաններում:

Որոշ մասնագետներ կարծում են, որ թիվը բացահայտել են բաբելոնյան մոգերը: Այն օգտագործվել է հանրահայտ Բաբելոնյան աշտարակի շինարարության ժամանակ: Սակայն π թվի՝ ոչ բավարար հստակությամբ հաշվարկման արդյունքում նախագիծը տապալվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները