ՌԴ-ն իրեն ավելի շատ մեկուսացնելու վտանգի է ենթարկում. Թիլերսոն

09:22   14 Մարտ 2018    755

Ռուսաստանն իրեն ավելի շատ մեկուսացնելու վտանգի կենթարկի, եթե շարունակի ներկա ընթացքը:

Այս մասին իր հրաժեշտի ելույթում ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նրան ազատելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Վաշինգթոնն ավելին պետք է անի, որպեսզի արձագանքի ՌԴ «անհանգստացնող վարքագծին եւ գործողություններին»: «Ռուսաստանը պետք է ուշադիր գնահատի, թե որքանով են իր գործողությունները համապատասխանում ռուսական ժողովրդի եւ աշխարհի շահերին:

Ընթացիկ ուղու շարունակումը հավանաբար կհանգեցնի Ռուսաստանի ավելի շատ մեկուսացմանը, որը չի համապատասխանում որեւէ մեկի շահերին », - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թիլերսոն   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները