Սէֆիլյանը խուճապ է առաջացրել իշխանական համակարգում

09:34   14 Մարտ 2018    948

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿՀ-ից Ժիրայր Սէֆիլյանի կոչ-նամակը՝ «վատ այգեպանին վռնդելու» մասին, խառնաշփոթ է ստեղծել իշխանական համակարգում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգը կրկին անցել է Սէֆիլյանի նկատմամբ վերահսկողության խիստ ռեժիմի: «Արմավիր» ՔԿՀ-ում Ժիրայր Սէֆիլյանին պահում են բացարձակ մեկուսացման մեջ՝ այնպիսի մասնաշենքում, որտեղ այլ կալանավորներ կամ դատապարտյալներ չկան, և որևէ մեկը հնարավորություն չունի որևէ կերպ հաղորդակցվել նրա հետ:

Հետաքրքիրն այն է, որ նույն այդ ՔԿՀ-ում է պահվում հենց բանտից մոտ հարյուր դրվագով խարդախություններ կատարելու և քաղաքացիների գույքը հափշտակելու մեջ մեղադրվող Սպարտակ Դանիելյանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Սէֆիլյան  


Վերնագիրի այլ պիտակները