ԵՄ-ը բրեքսիտի վերաբերյալ Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում

09:37   14 Մարտ 2018    669

Եվրամիությունը Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում ԵՄ-ից դուրս գալուց հետո Եվրամիության երկրների հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ժամանակն է բառերը պայմանագրերի վերածել, իսկ խոստումները՝ համաձայնագրերի», - ընդգծել է Յունկերը՝ հիշեցնելով, որ մինչեւ բրեքսիտը մեկ տարի է մնացել:

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները մտադիր են մարտի 22-23-ն անցկացվող գագաթաժողովում բրեքսիտից հետո՝ անցումային շրջանի համար, միասնական դիրքորոշում ձեւավորել:

Այդ ժամանակահատվածում ԵՄ-ի տնտեսական քաղաքականության սկզբունքները մասամբ կպահպանվեն Բրիտանիայի նկատմամբ:

Ավելի վաղ Եվրամիությունը հայտնել էր, որ ազատ առեւտրի մասին ապագա համաձայնագրի շրջանակներում Մեծ Բրիտանիան չի կարող հույս ունենալ, որ անսահմանափակ մուտք է ունենալու ԵՄ շուկա: Չի կարելի ձգտել «երրորդ երկրի» կարգավիճակի եւ միեւնույն ժամանակ ունենալ ԵՄ անդամների համար նախատեսված արտոնությունները, օրինակ` առեւտրի մեջ, կարծում է բրեքսիտի մասին բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Եվրամիություն   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները