Թիլերսոնը մարտի 31-ին կհեռանա պետքարտուղարի պաշտոնից

09:40   14 Մարտ 2018    685

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր լիազորությունները կփոխանցի իր հաջորդողին մինչեւ մարտի 31-ի ավարտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա լրագրողներին ասել է, որ մինչեւ մարտի 31-ը ձեւականորեն կմնա պետքարտուղարի պաշտոնում:

«Ամենակարեւորը կանոնավոր եւ սահուն անցում ապահովելն է այն ժամանակ, երբ երկիրը դեռ բախվում է քաղաքականության եւ ազգային անվտանգության լուրջ խնդիրների հետ», - ասել է Թիլերսոնը. Նա ասել է, որ այսօր զրուցել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ իր պաշտոնանկության մասին թվիթից մի քանի ժամ անց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թիլերսոն  


Վերնագիրի այլ պիտակները