Թրամփը հայտնել է Թիլերսոնի հրաժարականի պատճառը

09:54   14 Մարտ 2018    704

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրաժարականի պատճառը նրանց միջև առաջացած տարաձայնություններն էին, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք նրա հետ այդ մասին երկար ենք զրուցել, մենք իրար հետ լավ ենք հարաբերվում, սակայն տարակարծիք ենք»,- նշել է Թրամփը:

Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը ահավոր է համարում, իսկ Թիլերսոնը, ընդհակառակը՝ նորմալ:

Ինչ վերաբերում է նոր պետքարտուղաար Մայք Պոմպեոյին, ապա նա կիսում է ԱՄՆ նախագահի հայացքները: Թրամփը վստահություն է հայտնել, որ նա նոր պաշտոնում «ֆանտաստիկ կաշխատի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ   Թիլերսոն  


Վերնագիրի այլ պիտակները