Ճապոնիայում գտել են երկրի պատմության մեջ խոշորագույն գանձը

10:15   14 Մարտ 2018    773

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ria.ru»-ին, Ճապոնիայի Սայտամա պրեֆեկտուրայում հայտնաբերվել է երկրի պատմության մեջ ամենամեծ գումարային գանձը, որն արդեն ցուցադրության է հանվել պրեֆեկտուրայի մշակութային արժեքների թանգարանում:

«Սա Ճապոնիայում կավե սափորի մեջ ամենաշատ թվով մետաղադրամների հայտնաբերման ամենամեծ դեպքն է»,-նշվում է թանգարանի տարածած հայտարարությունում:

Գանձը հայտնաբերվել է Հասուդա քաղաքում իրականացված պեղումների ժամանակ: Հայտնի է, որ սափորը գրեթե վնասված չէ: Դրա բարձրությունը 70 սմ է: Սափորի մեջ հայտնաբերվել է 260.000 հատ պղնձե մետաղադրամ:

Հնագետները ենթադրում են, որ մետաղադրամները թաղվել էին հողի մեջ 15-րդ դարից հետո: Այն ժամանակ պատերազմներ էին ընթանում, ու մետաղադրամների տերը, հավանաբար, ցանկացել է պահել ունեցվածքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները