Էյֆելյան աշտարակը կարող են «գունափոխել». Le Parisien

10:30   14 Մարտ 2018    671

Փարիզի իշխանությունները Ֆրանսիայի մշակույթի նախարարության հետ համատեղ դիտարկում են Փարիզի գլխավոր տեսարժան վայրը հանդիսացող Էյֆելյան աշտարակի գունափոխման տարբերակը, գրում է Le Parisien-ը:

Աղբյուրն ընդգծում է, որ հարցը քննարկման փուլում է:

Պարբերականը նշում է, որ Էյֆելյան աշտարակի սկզբնական գույնը կարմիրն է եղել, որը եղել է հենց կառույցի ճարտարապետ Գուստավ Էյֆելի գաղափարը: Ավելի ուշ աշտարակը դեղին, ինչպես նաև մանանեխային ու օխրայի երանգներով է ներկվել:

Հիշեցնենք, որ Էյֆելյան աշտարակը կառուցվել է 1889 թվականին Գուստավ Էյֆելի կողմից և համարվել այն ժամանակվա ամենաբարձր կառույցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները