ԱՄՆ սենատոր. ՌԴ-ը ներառվի ահաբեկչության հովանավորող երկրների ցանկին

10:47   14 Մարտ 2018    659

Նա կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ`Մեծ Բրիտանիայի նախկին Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքից հետո:

Նյու Ջերսի նահանգից ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է, որ Ռուսաստանը ներառվի ահաբեկչության հովանավորող երկրների ցանկում և առաջարկել է խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ Մեծ Բրիտանիայի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով:

Սենատորը նաև կոչ է արել Թրամփի ղեկավարությանը ճանաչել այն վտանգը, որ Ռուսաստանի կառավարությունը շարունակում է ներկայացնել ամերիկացիների և աշխարհի համար:

Հիշեցնենք, որ ահաբեկչությանը հովանավորող երկրների ցուցակում են Իրանը, Սիրիաը, Սուդանը և ԿԺԴՀ-ն: 2015-ին Կուբան հանվել է ցուցակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները