Թրամփը մտադիր է նոր բարձրաստիճան պաշտոնյաների հեռացնել. ԶԼՄ-ներ

11:28   14 Մարտ 2018    607

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN »-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում կարող է հեռացնել պաշտոնից նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերին եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին:

CNN- ի աղբյուրի համաձայն՝ Մաքմասթերը «շուտով պետք է հեռանա» նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից: Որպես նոր թեկնածուներ նշում են Ford-ի փոխնախագահ Սթիվեն Բիգունի, Oracle կորպորացիայի ղեկավար Սաֆրա Կացի, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնի եւ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսի անունները: Հաղորդվում է, որ շուտով կարող է հեռացվել նաեւ ապարատի ղեկավար Ջոն Քելին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները