Էկվադորը վաճառքի է հանել նավթի եւ գազի հանքավայրերը

11:36   14 Մարտ 2018    918

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՌԻԱ Նովոստի»-ին, Էկվադորն օտարերկրյա ընկերությունների համար վաճառքի է հանել 4 նավթի եւ մեկ գազի հանքավայրը՝ 800 մլն դոլարի ներդրումներ ներգրավելու համար:

Հայտարարության մեջ նշվում է Ամազոնի «Գույաբենո Սանսաուարի», «Օսո», «Յուրալպա», «Վլանկա Վինիտա» եւ «Ամիստադ» նախագծերի մասին: Պայմանագրերը կկնքվեն 10 տարով: Վճարումները կապված կլինեն նավթի համաշխարհային գներին:

Վաճառքների արդյունքները կհայտարարվեն հունիս ամսին: Ընկերությունում նաեւ նշել են, որ 2017 թվականին Էկվադորը հաջող վաճառքներ է իրականացրել եւ 700 մլն դոլարի ներդրումներ է բերել երկրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները