Սոբչակն ազգային գաղափար է հայտարարել ձգտումը դեպի եվրոպական արժեքները

11:41   14 Մարտ 2018    769

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը մարտի 14-ին կայացած հեռուստաբանավեճերում որպես ազգային գաղափար է առաջարկել ձգտումը դեպի եվրոպական արժեքները՝ ազատությունը, օրենքի առջեւ հավասարությունը եւ բարձր կենսամակարդակը:

Եզրափակիչ բանավեճերը, ազգային գաղափարի շուրջը, տեղի են ունեցել մարտի 14-ին Առաջին ալիքում։

«Եվրոպական արժեքները բոլորի հավասարությունն է օրենքի առջեւ, արդարությունը բոլորի համար, արժանավայել գոյությունը, բժշկության եւ կրթության բարձր մակարդակը, իրավունքը, այլ ոչ թե անօրինությունը, մրցակցությունը, այլ ոչ թե մենատիրությունը: Ահա սրանք են եվրոպական արժեքները: Եվ բոլորն էլ կարող են համոզվել դրանում՝ տեսելով, թե ինչպես են մարդիկ ապրում եվրոպական երկրներում»,- ասել է Սոբչակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոբչակ  


Վերնագիրի այլ պիտակները