Թիլերսոնը պաշտոնապես հրաժարական կտա մարտի 31-ին

11:49   14 Մարտ 2018    797

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Интерфакс»-ին, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից ազատված Ռեքս Թիլերսոնն լիազորությունները կփոխանցի իր հաջորդողին մարտի 31-ին:

«Որպես պետքարտուղարի իմ լիազորություններն ավարտվելու են մարտի 31-ի կեսգիշերին», -ասել է նա՝ ելույթ ունենալով պետքարտուղարությունում:

Նա փոխանցել է գործերն իր տեղակալ Ջոն Սալլիվանին, որը ժամանակավորապես իրականացնելու է պետքարտուղարի պարտականությունները:

«Ամենակարևորը կանոնավոր և սահուն անցում ապահովելն է այն ժամանակ, երբ երկիրը դեռ բախվում է քաղաքականության և ազգային անվտանգության լուրջ խնդիրների հետ», - ասել է Թիլերսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թիլերսոն  


Վերնագիրի այլ պիտակները