Բիթքոինի արժեքը չափավոր կերպով նվազում է

11:52   14 Մարտ 2018    957

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, չորեքշաբթի առավոտյան բիթքոին կրիպտոարժույթը շարունակում է թույլ կերպով էժանանալ՝ մոտենալով 9 հազար դոլարի, իսկ մյուս խոշոր վիրտուալ տարադրամները եւս հետեւում են այս դինամիկային, վկայում են աճուրդների տվյալները:

CoinMarketCap պորտալի փոխանցմամբ՝ բիթքոինի արժեքը նվազել է 2.34 տոկոսով՝ մինչեւ 9.189 դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթը էժանացել է 2.44 տոկոսով՝ մինչեւ 9.144 դոլար, OKEx-ում ՝ 2.28 տոկոսով՝ մինչեւ 9.146 դոլար:

Ինչ վերաբերում է այլընտրանքային կրիպտոարժույթներին, ապա Ethereum-ը էժանացել է 2.44 տոկոսով՝ մինչեւ 693.05 դոլար, Ripple-ը՝ 1.3 տոկոսով՝ մինչեւ 0.79 դոլար, Bitcoin Cash-ը 4 տոկոսով՝ մինչեւ 1043.07 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան ներկայումս 372.95 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինի մասնաբաժինն այս ցուցանիշում մոտ 42 տոկոս է կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները