Թրամփը ստիպել է Թիլերսոնին խունացած աղցան ուտել

12:02   14 Մարտ 2018    752

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Wall Street Journal»-ին, Չինաստան կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին խունացած «Կեսար» աղցան ուտել:

Թերթի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի խորհրդարանում: Թրամփը ստիպել է Թիլերսոնին ուտել աղցանը, քանի որ կարծել է, թե հակառակ դեպքում կվիրավորի հյուրընկալող կողմին: «Ռեքս, կե՛ր աղցանը»,-ասել է Թրամփը՝ ինչին պետքարտուղարը պատասխանել է ժպտալով:

The Wall Street Journal-ը գրում է, որ այս դեպքը եւս մեկ ապացույց է, որ երկու պաշտոնյաների միջեւ այդքան էլ լավ հարաբերություններ չեն եղել:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Թրամփը պաշտոնանկ է արել Թիլերսոնին՝ պետքարտուղար նշանակելով ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեյին:

Հեշթեգներ: Թրամփ   Թիլերսոն  


Վերնագիրի այլ պիտակները