Բինալի Յըլդըրըմը ժամանում է Բաքու

12:20   14 Մարտ 2018    793

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:

Ըստ «Son Dakika»-ի Hayatsk.info-ն հաղորդում է, որ նա Բաքու մեկնելուց առաջ Անկարայում Էսենբողա օդանավակայանում մամուլի ասուլիս է անցկացրել:

Յըլդըրըմը նշել է, որ VI Global Բաքու ֆորումի ընթացքում կքննարկվեն մի շարք արդիական հարցեր. «Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության շարունակմամբ ավելի ընդարձակ կերպով: Այցի շրջանակներում հանդիպումները կարեւոր են »:

Անդրադառնալով Բաքվում Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների չորրորդ հանդիպման կարեւորությանը, վարչապետը նշել է, որ Անկարան կարեւորում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում կայունության պահպանումը:

Նրան ուղեկցում են տիկնոջ Սեմիհա Յըլդիրիմը, Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության նախագահ Մեհմետ Մուշը, AKP-ի փոխնախագահ Մեհդի Էկերը, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջխորհրդարանական խմբի նախագահ Նեջդեթ Ունյուվարը, Ազգայնական շարժման կուսակցության անդամ՞ պատգամավոր Էքմելեդդին Իհսանօղլուն, Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախկին նախագահ Հիքմեթ Չեթինը:

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի, խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու   Բինալի-Յըլդըրըմ  


Վերնագիրի այլ պիտակները